Վենեսուելայի նախագահ Մադուրոն պատրաստ է ուղիղ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի իշխանությունների հետ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ պատրաստ է ուղիղ երկխոսության՝ ԱՄՆ-ի հետ։ Այդ մասին հայտնում է Washington Post թերթը։
Մադուրոյի խոսքով՝ երբ կառավարությունների միջև կա հարգանք, անկախ նրանից, թե որքան հզոր է Միացյալ Նահանգները, հնարավոր է հարաբերությունների նոր փուլ թևակոխել։
Նա ընդգծել է, որ նախընտրում է անմիջապես բանակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Վերջինս հավելել է, որ Թրամփը «Վենեսուելայի հարցով տհաճ խորհրդականներ է ունեցել»՝ անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, պետքարտուղար Մայք Փոմփեոն և Վենեսուելայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Էլլիոթ Աբրամսը։