Հռոմի կենտրոնում պայթյուն է որոտացել
Հռոմի կենտրոնում` Ավենտինո փողոցի վրա, այսօր ուժգին պայթյուն է որոտացել: Այդ մասին գրում է Газета-ն:
Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու փրկարարները: Պայթյունի հետևանքով մեկ մեքենա է վնասվել:
Զոհերի և վիրավորների մասին տեղեկություն չի հաղորդվում։ Չի բացառվում, որ գործի է դրվել պայթուցիկ սարք: