Օդեսայի կենտրոնում` Եկատերինինսկայա և Եվրեյսկայա փողոցների խաչմերուկում` Ուկրաինայի Անվտանգության ծառայության շենքի մոտ հզոր պայթյուն է որոտացել:
Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով «Думская» լրատվականին:
Ըստ ականատեսների` պայթյունի ձայնը լսվել է ամբողջ քաղաքում: Կոտրվել են ավելի քան 100 մ հեռավորության վրա գտնվող շենքի ապակիները, վնասվել են հարակից կառույցները:
Հայտնի է, որ պայթուցիկ սարքի հզորությունը կազմել է մոտ 7 կգ տրոտիլ:
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանական ծառայությունները: