211652_close_icon

Ստոկհոլմի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել

views-count1901 դիտում article-date 19:29 06-11-2015
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է Риа Новости-ն ՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին: Ստոկհոլմի ոստիկանության փոխանցմամբ՝ կատարվածի մանրամասները դեռևս հայտնի  չեն: Դեպքի վայրում աշխատում են իրավապահները, փրկարարաներն ու շտապօգնության աշխատակիցները: Զոհերի և տուժածների մասին նույնպես ոչինչ չի հաղորդվում, սակայն ականատեսները նշել են, որ պայթյունը շատ ուժգին է եղել: Ըստ նախնական տեղեկությունների` բնակելի տներից մեկում գազի խողովակի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կոտրվել են տան բոլոր ապակիները:

Նմանատիպ նյութեր