Մալայզիան Թուրքիային կարտահանձնի 2 գյուլենականների
Մալայզիայի իշխանությունները պատրաստվում են Թուրքիային արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած FETÖ կազմակերպության 2 աշխտակիցների, որոնց ձերբակալել են Մալայզիայի իրավապահները։ Այդ մասին հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով Մալայզիայի ՆԳ նախարար և փոխվարչապետ Ահմեդ Զահիդ Համիդիին։
Վերջինի խոսքով՝ ձերբակալվածները Թուրքիայի քաղաքացիներ Թուրգայե Քարամանեն ու Իսխանե Ասլանեն են։
Մալայզիական իշխանությունները դեռ պետք է Թուրքիայի դեսպանատան հետ քննարկեն ձերբակալվածների ընտանիքներին արտահանձնելու հարցը։ Եթե պարզվի, որ նրանք ներգրավված չեն կազմակերպության գործունեության մեջ, ապա չեն արտահանձնվի։