Թուրքիան գյուլենականների դեմ պայքարի նոր փուլ է սկսելու. Էրդողան
Թուրքիան Ֆեթուլլահ Գյուլենի FETÖ շարժման դեմ պայքարի նոր փուլ կսկսի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորք մեկնելուց առաջ Ստամբուլում կայացած ճեպազրույցում։ Այդ մասին հայտնել է թուրքական TRT Haber հեռուստաալիքը։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան մինչև վերջ պայքարելու է Գյուլենի դեմ բոլոր միջոցներով՝ կրկին հայտարարելով, որ հուլիսի 15-ին երկրում իրականացված պետական հեղաշրջման փորձի հեղինակը հենց Գյուլենն է։
Նա հավելել է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 71-րդ նստաշրջանում իր ելույթը լավ առիթ կլինի տեղեկացնելու միջազգային հանրությանը Գյուլենի և հեղաշրջման փորձի մասին։