Թուրքիայում վերսկսվել են գյուլենականների հետապնդումները. ձերբակալվել է 60-ից ավելի բարձրաստիճան ոստիկան
Թուրքական ոստիկանությունը կրկին սկսել է Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների դեմ գործողությունները, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:
Խուզարկություններ են անցկացվել Մերսին նահանգում բնակվող 60-ից ավելի բարձրաստիճան ոստիկանների տներում: Կան նաև ձերբակալվածներ, սակայն նրանց ճշգրիտ թիվը հայտնի չէ:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին տարբեր պատճառներով Քոնյա նահանգում ոստիկանությունը ձերբակալել էր գյուլենական շարժման ավելի քան 80 գործարարների և ձեռնարկատերերի, իսկ առջևում՝ հունիսի 7-ին, Թուրքիայում խորհրդարանական ընտրություններն են:
Հիմնական մրցապայքարը ծավալվելու է Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունների միջև: