211652_close_icon
views-count1285 դիտում article-date 14:10 11-05-2017

ԱՄՆ-ում կարող են արգելել Եվրոպայից ինքնաթիռներով նոութբուքերի տեղափոխումը

Միացյալ Նահանգներում ծրագրում են ընդլայնել եվրոպական երկրներից օդանավերի սրահներ մի շարք էլեկտրոնային սարքերի, մասնավորապես, նոութբուքերի անցկացումը սահմանափակող միջոցառումները։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ Գործակալությունը նշում է, որ արգելքը կարող է ազդել հատկապես խոշորագույն United Airlines, Delta Airlines և American Airlines ավիաընկերությունների աշխատանքի վրա։ ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարարությունը, աղբյուրի խոսքով, առաջիկայում հատուկ հայտարարությամբ հանդես կգա այդ հարցով։

Նմանատիպ նյութեր