ՌԴ Զինված ուժերն այս տարի կհամալրվեն 230 նոր ինքնաթիռներով և ուղղաթիռներով
2014 տարի ՌԴ Զինված ուժերը կհամալրվեն 230 նոր ինքնաթիռներով և ուղղաթիռներով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին:
«Ինչպես հայտնի է, զինված ուժերն ակտիվորեն համալրվում են ժամանակակից ավիահամալիրներով: Միայն ընթացիկ տարում զորամիավորումները կստանան ավելի քան 230 օդանավ»:
Շոյգուի խոսքերով՝ այդ ավիամիջոցներից 50-ն արդեն իսկ հանձնվել է զորքերին, իսկ մնացյալ 180-ի դեպքում դա կարվի մինչև տարեվերջ: