211652_close_icon
views-count1637 դիտում article-date 23:29 15-09-2015

Շվեդ գործարարները առաջարկում են ներգաղթյալներին Եվրոպա տեղափոխել ինքնաթիռներով

Երկու շվեդ գործարարներ հանդես են եկել ներգաղթյալներին ինքնաթիռներով Եվրոպա տեղափոխելու նախաձեռնությամբ, ինչը, նրանց կարծիքով, կազատի կյանքը վտանգելու անհրաժեշտությունից և մաքսանենգներից կախվածության մեջ գտնվելուց: «Refugee Air» անվանումով նախաձեռնության հեղինակները նշել են, որ խոսքը գնում է միայն քաղաքական ապաստանի իրավունք ունեցող մարդկանց մասին: Շվեդ գործարարները գտնում են, որ Թուրքիայից Ստոկհոլմ ավիատոմսն ավելի էժան է, քան մաքսանենգների` մեծ գումարի դիմաց առաջարկած հին նավերը, որոնք շատ դեպքերում խորտակվում են ծովում: Հիշեցնենք, որ նման վերջին դեպքը տեղի է ունեցել այսօր` սեպտեմբերի 15-ին, Թուրքիայի ափերում, որտեղ խորտակվել է ներգաղթյալներ տեղափոխող նավակը: Կա 13 զոհ:

Նմանատիպ նյութեր