Հեգսեթը չի բացառել Եվրոպայից ԱՄՆ զորքերի մի մասի տեղափոխումը Արևմտյան կիսագունդ
ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը չի բացառել Եվրոպայից ամերիկյան զորքերի և զինված ուժերի մի մասի տեղափոխումը Արևմտյան կիսագունդ՝ կապված Կենտրոնական և Հարավային Ամերիկայում թմրակարտելների դեմ Վաշինգտոնի գործողությունների ընդլայնման հետ։ Այս մասին հայտնում է The Hill-ը։
Միևնույն ժամանակ, զորքերի տեղափոխման վերաբերյալ կոնկրետ որոշում դեռևս չի ընդունվել։
Հեգսեթի խոսքով՝ ԱՄՆ-ը տարածաշրջանային գործընկերների հետ համատեղ ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրներում։ Նա այդ երկրների թվում նշել է Էկվադորը, Հոնդուրասը, Գվատեմալան և Պանաման։