211652_close_icon
views-count2820 դիտում article-date 18:00 10-05-2017

Նախագահը բացակայում է. Բիլ Քլինթոնը գեղարվեստական վեպ է գրում

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնը գեղարվեստական վեպ է գրում, համագործակցելով ամերիկացի ներկայում ամենաշատ վաճառվող վիպագիր Ջեյմս Փեթերսոնի հետ: Քլինթոնի «Նախագահը բացակայում է» գեղարվեստական վեպը լույս կտեսնի 2018 թվականի հունիս ամսին: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Երկուշաբթի օրը հրատարակիչների տարածած հայտարարության մեջ Քլինթոնը նշել էր, որ զվարճալի է գործող նախագահի մասին գիրք գրելը: Փեթերսոնը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ նախագահ Քլինթոնի հետ այս համագործակցությունը իր կարիերայի ամենավառ հիշողություններից է, և որ Քլիթոնի խորաթափանցության շնորհիվ ընթերցողը հնարավորություն կունենա բացահայտել նախագահական կյանքի մանրամասները նոր լույսի ներքո: «Նախագահը բացակայում է» վեպը 70-ամյա Քլինթոնի գեղարվեստական գիրք գրելու առաջին փորձն է։ Նախագահները հազվադեպ են վեպեր գրում, սակայն սա առաջին դեպքը չէ: ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարթերը 2003 թվականին հեղինակել էր «Իշամեղվի բույնը» պատմական վեպը:

Նմանատիպ նյութեր