Հիլարի Քլինթոնը խոստանում է նախագահ ընտրվելու դեպքում ամուսնու՝ Բիլ Քլինթոնի հետ վերականգնել երկրի տնտեսությունը
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու, երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում իր ամուսնուն՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնին կհանձնարարի զբաղվել երկրի անկումապրած տնտեսության վերականգնմամբ, հաղորդում է ABC News-ը:
«Ամուսինս, ում առաջ ես պատրաստվում եմ խնդիր դնել՝ վերականգնելու էկոնոմիկան, գիտ, թե ինչպես դա անել»,-ասել է Հիլարի Քլինթոնը:
Նա հավելել է, որ Բիլ Քլինթոնի գիտելիքները կօգնեն հատկապես ածխի արդյունահանման ոլորտում, քանի որ, այդ ոլորտը ներկա պահին շատ բարձիթողի վիճակում է գտնվում: