Բիլ Քլինթոնը Սպիտակ տուն կվերադառա իր կնոջ՝ Հիլարի Քլինթոնի հաղթանակի դեպքում
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, թե մտադիր է Սպիտակ տուն վերադառնալ նախագահական ընտրություններում իր կնոջ՝ Հիլարի Քլինթոնի հաղթանակի դեպքում: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, այս միտքը հնչել է այն բանից հետո, երբ հաղորդավար Դևիդ Լեթերմանը կատակով Քլինթոնին խնդրել է գնահատել Սպիտակ տուն վերադառնալու իր հնարավորությունները:
«Սպիտակ տանը գտնվելուց հետո իմ փորձը ցույց է տալիս, որ նախագահն անկախ է կուսակցական պատկանելությունից: Այնպես որ, ես հրավերի հույս ունեմ»,- ասել է Քլինթոնը` հավելելով, որ կնոջ հաղթանակի դեպքում իր վերադարձի հնարավորությունը հավասար է 100%-ի: