211652_close_icon
views-count3399 դիտում article-date 19:44 09-05-2017

Ուկրաինայի մի շարք քաղաքներում բախումներ են տեղի ունեցել

Կիևում «Անմահների գունդ» երթ է կազմակերպվել, որն ուղեկցվել է ոստիկանական շղթայով: Ոստիկանության տվյալներով երթին մասնակցել է 3000 մարդ: Ուկրաինացի ակտիվիստները երթի մասնակիցների վրա նետել են ծխառումբեր, ինչպես նաև կարմիր ներկով լցված պոլիէթիլենային տոպրակներ. հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39854383]BBC[/url]-ին: Ուկրաինայի ոստիկանության ներկայացուցիչները հայտնում են, որ երթի մասնակից մի քանի տարեց մարդկացից առգարվել են այսպես կոչված «գեորգևյան ժապավենները» և նրանց հետ տարվել է բացատրական աշխատանք: Երթի մասնակից մի տղամարդ փորձել է «գեորգևյան ժապավենի» ֆոնով պաստառ պարզել: Ոստիկանությունը կանխել է նաև այդ սադրանքը, առգրավել է պաստառը, իսկ կարգախախտ ցուցարարին բերման ենթարկել ոստիկանության բաժանմունք: «Անմահների» երթից հետո Կիևի նույն փողոցներով երթ են անցկացրել ուկրաինացի ակտիվիստները, պարզելով հսկայական ուկրաինական դրոշ և վանկարկելով «Բանդերան և Շուխևիչը Ուկրաինայի հերոսներ են», «Ուկրաինան ամեն ինչից վեր» կարգախոսները: Խարկովում և Զապորոժյեում նույնպես տեղի են ունեցել բախումներ ուկրաինացի ակտիվիստների և ռուսամետների միջև:

Նմանատիպ նյութեր