Գերմանիայում միգրանտների և տեղի բնակիչների միջև բախումներ են տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գերմանական Բաութցեն քաղաքում միգրանտների և տեղի բնակիչների միջև բախումներ են տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Spiegel Online-ը:
Աղբյուրի պնդմամբ՝ զանգվածային ծեծկռտուքին մասնակցել է 20 միգրանտ և ավելի քան 80 տեղի բնակիչ:
Ոստիկանությունում նշում են, որ ծեծկռտուքը սկսել են միգրանտները: Տեղի բնակիչների և միգրանտների միջև առաջացած վիճաբանությունը արագ վերածվել է ծեծկռտուքի:
Դեպքի վայր է ժամանել 100 ոստիկան, որոնց ուղղությամբ շշեր են շպրտվել:
Աղբյւուրը նշում է նաև, որ սա առաջին նման դեպքը չէ Բաութցեն քաղաքում: