slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ավստրիայի մի շարք խոշոր քաղաքներում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կոթողների, խաչքարների մոտ տեղի են ունեցել հիշատակի միջոցառումներ
211652_close_icon

Ավստրիայի մի շարք խոշոր քաղաքներում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կոթողների, խաչքարների մոտ տեղի են ունեցել հիշատակի միջոցառումներ

views-count7088 դիտում article-date 22:14 26-04-2017
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Ավստրիայի մի շարք խոշոր քաղաքներում՝ Վիեննայում, Իննսբրուքում, Զալցբուրգում, Գրացում և Բադենում՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կոթողների, խաչքարների մոտ, տեղի ունեցան հիշատակի միջոցառումներ: Մայրաքաղաք Վիեեննայում հիշատակի միջոցառումները մեկնարկեցին ապրիլի 23-ին՝ Հայ առաքելական Սբ. Հռիփսիմե եկեղեցում մատուցած բարեխոսության կարգով: Այնուհետև եկեղեցուն կից սրահում տեղի ունեցավ գերմանացի գրող-սցենարիստ Թոմաս Հարդվիգի «Հայուհի» գրքի շնորհանդեսը, որին ավստրիահայ կազմակերպությունների ներկայացուցիչներից բացի մասնակցեցին ավստրիացի հասարակական գործիչներ, գրողներ, հրապարակախոսներ: Ապրիլի 24-ին Վիեննայի կենտրոնական Շիլլեր հրապարակում տեղադրված ավստրիացի մեծ գրող և հումանիստ Ֆրանզ Վերֆելի հուշարձանի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն, որին, ի թիվս ավստրիահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների, մասնակցեցին նաև ավստրիացի քաղաքական ու հասարակական գործիչներ, լրագրողներ: Համատեղ աղոթքից հետո Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցական վարչության անունից ելույթ ունեցավ Վահագն Ամիրջանյանը: Ավստրիայում ՀՀ դեսպանության ներկայացուցչի կողմից ընթերցվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առիթով հայրենակիցներին ուղղված ուղերձը: Արարողությունն ուղեկցվեց «Անի» երգչախմբի երաժշտական կատարումներով, ասմունքով: Արարողության ավարտին Վերֆելի հուշարձանի մոտ զետեղվեցին պսակներ և ծաղիկներ: Նույն օրը երեկոյան ավստրիահայ համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչները հրավիրվեցին Ավստրիայի Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարարություն, ուր ապրիլի 24-ի առթիվ նախարար Սեբաստիան Կուրցը հանդիպում և ընդունելություն էր կազմակերպել Ավստրիայի Հայ առաքելական համայնքի, ինչպես նաև Ավստրիայում բնակվող արևելյան քրիստոնեական մյուս համայնքների ներկայացուցիչների պատվին:

Նմանատիպ նյութեր