Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների աճ է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։
Այսօր առավոտյան Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.06 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 46.46 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.10 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 49.39 ԱՄՆ դոլար։