Նավթի համաշխարհային գներն աճում են
Նավթի համաշխարհային գները բարձրացեկ են: Այդ են վկայում առևտրի բորսաների տվյալները, հաղորդումէ gazeta.ru-ն:
Այսօր առավոտյան Լոնդոնի ICE FUTURES բորսայում Brent էտալոն նավթի ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,12 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 48,85 ԱՄՆ դոլար:
Ինչ վերաբերում է տեխասյան WTI թեթև նավթին, ապա նրա ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում բարձրացել է 0.35 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 46,30 ԱՄՆ դոլար: