Նավթի համաշխարհային գներն աճում են
Նավթի համաշխարհային շուկայում գների աճ է գրանցվել: Այդ են վկայում առևտրի բորսաների տվյալները:
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Լոնդոնի ICE FUTURES բորսայում Brent էտալոն նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,13 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 44,31 ԱՄՆ դոլար:
Նյու Յորքի NYMEX բորսայում տեխասյան WTI թեթև նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,05 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 40,59 ԱՄՆ դոլար: