Մերկելն ընդդեմ Շուլցի. Գերմանիան ընտրական տրամադրություններ մեջ է
Այսօր Գերմանիայի Շլեզվիգ-Գոլշտեյնի երկրամասի խորհրդարանի ընտրություններ են անցկացվում: Հարցումների տվյալներով առաջատարը ՔԴՄ ԴՍՄ դաշինքն է՝ 32%: Սոցիալ-դեմոկրատների վարկանիշը 29% է: Կանխատեսվում է, որ երկրամասի խորհրդարան կանցնեն նաև «Ազատ դեմոկրատները»՝ 11%, «Կանաչները»՝ 12%, «Այլընտրանք Գերմանիայի համար» ազգայնական կուսակցությունը՝ 6%:
Այս ընտրությունների պատկերը կարող է կրկնել նաև աշնանը կայանալիք Գերմանիայի խորհրդարանական ընտրթւոյւններում:
Հիշեցնենք, որ Գերմանիայում խորհրհրդարանական ընտրություններն անցկացվում են 4 տարին մեկ: Այդ ընտրությունների արդյունքներով են որոշվում, թե ով կդառնա Գերմանիայի կանցլերը հետագա 4 տարիների ընթացքում:
Հերթական ընտրությունները նշանակված են 2017թ. սեպտեմբերի 24-ին: Գերմանիայի կառավարությունը երեք ժամկետ անընդմեջ գլխավորում է Անգելա Մերկելը: Գալիք ընտրություններում նրա թեկնածությունն են պաշտպանելու Քրիստոնյա-դեմոկրատներն ու նրանց գործընկեր Քրիստոնեա-սոցիալական միությունը: Մերկելի հավանական մրցակիցը լինելու է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու, Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցը: