5959 դիտում
10:43 14-05-2016
Մարդկանց գրգռելը, խուճապային տրամադրություններ ստեղծելը, բամբասանքներ տարածելը սխալ է. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երբ ապրիլին սկսվեցին ակտիվ մարտական գործողությունները, մենք «Առավոտում» որոշեցինք զոհերի, վիրավորների, տարածքների, դիրքերի մասին մեր տեղեկատվության մեջ հիմնվել միմիայն Հայաստանի պաշտպանության նախարարության և ԼՂՀ պաշտպանության բանակի տվյալների վրա։ Ես հիմա էլ այդ որոշումը ճիշտ եմ համարում, որովհետև որևէ այլ աղբյուր կարող է այսպես թե այնպես արտացոլել հակառակորդի մոտեցումները կամ հայաստանյան ներքաղաքական շահագրգռությունները, իսկ դա կարող էր և կարող է վնաս տալ կյանքի ու մահու կռիվ տվող մեր զինվորներին։ Ես վստահ եմ, որ այդ թեմաներով (հատկապե՛ս նշածս թեմաներով) մարդկանց վախեցնելը, գրգռելը, խուճապային տրամադրություններ ստեղծելը, բամբասանքներ տարածելը սխալ է, օգուտ չի բերում պետությանը։
Դա չի նշանակում թե ես չգիտեմ, թե որքան կոռումպացված են, անկուշտ են մեր իշխանությունները, և որքան են նրանց ուղեղները ճարպակալած։ Դրա մասին այսօր էլ արժե խոսել, բայց՝ ա) դա 100-րդ անգամ կրկնելով՝ նրանց հեռացմանը չես հասնի, բ) նրանք, ովքեր թեկուզ տեսական հնարավորություն ունեն նրանց տեղը զբաղեցնելու, իմ կարծիքով, նրանցից ոչնչով լավը չեն։
Բայց ամենակարևորն այն է, որ այս բոլոր խնդիրների քննարկումը չպիտի տարածվի զուտ ռազմական թեմաների վրա։ Ապրիլի 1-4-ը դա բոլորը հասկանում էին, հիմա, երբ իրավիճակը ռազմաճակատում փոքր-ինչ հանդարտվել է, մեզանից շատերը դարձյալ սկսեցին կրկնել Արցախ-Ադրբեջան պատերազմի վերաբերյալ հակառակորդի քարոզչության թեզերը՝ երբեմն ղեկավարվելով ազնիվ, իսկ երբեմն՝ ոչ այնքան ազնիվ նկատառումներով։ Երևի մտածում են, որ հիմա արդեն կարելի է։ Մյուս կողմից էլ՝ պետք է ընդունել, որ Հայաստանն այլ ելք չունի, քան ունենալ կարծիքների լայն սպեկտր՝ բոլոր, անխտիր բոլոր թեմաներով»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4964 դիտում
09:17 02-10-2018
Երևանի ավագանու ընտրություններից հետո ԲՀԿ-ում խուճապային տրամադրություններ են. «Ժամանակ»
1176 դիտում
21:42 10-10-2019
Սիրիայի մեր հայրենակիցների շրջանում խուճապային տրամադրություններ չկան․ ԱԳ փոխնախարար
Այս բաժնից
2203 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9145 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am