816 դիտում
21:42 10-10-2019
Սիրիայի մեր հայրենակիցների շրջանում խուճապային տրամադրություններ չկան․ ԱԳ փոխնախարար
Սիրիայի մեր հայրենակիցների շրջանում խուճապային տրամադրություններ չկան։ Այս մասին հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» թղթակցի հետ զրույցում։
ԱԳՆ-ի տվյալներով՝ Ղամիշլի քաղաքում կա մոտ 420 հայ ընտանիք, ընդհանուր՝ 3 հազար մարդ։
Փոխնախարար Հովհաննիսյանը նշել է, որ այդ տարածաշրջանում ընդհանուր կար 5 հազար հայ, եւ այս պահի դրությամբ 3 հազարն են, որ գտնվում են հայտարարված գործողությունների տարածքում։
«Կապի մեջ ենք, խուճապային տրամադրություններ չկան մեր հայրենակիցների շրջանում, զոհեր վիրավորներ այս պահի դրությամբ չունենք»,- ասել է փոխնախարարը։
Նա նաեւ նշել է, որ դեռեւս խոսք չկա տարհանման, ֆիզիկական անվտանգության անմիջական խնդիրների մասին։
Ըստ ԱԳՆ տվյալների՝ թուրքական ներխուժման թիրախներից մեկում Թել Աբիաթում ապրող 16 հայկական ընտանիքներից 13-ը ինքնակամ հեռացել է եւ տեղափոխվել սիրիական այլ քաղաք։
Հիշեցնենք՝ Թուրքիան հոկտեմբերի 9-ից Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողություն է իրականցնում քրդերի դեմ, ռազմարշակը կրում է «Խաղաղության ակունք» անունը։
Նմանատիպ նյութեր
611 դիտում
13:30 29-09-2020
Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում խուճապային տրամադրություններ չկան
5407 դիտում
10:43 14-05-2016
Մարդկանց գրգռելը, խուճապային տրամադրություններ ստեղծելը, բամբասանքներ տարածելը սխալ է. «Առավոտ»
4577 դիտում
09:17 02-10-2018
Երևանի ավագանու ընտրություններից հետո ԲՀԿ-ում խուճապային տրամադրություններ են. «Ժամանակ»
Այս բաժնից
502 դիտում
16:14 02-05-2024
Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա