Թրամփի ելույթի ժամանակ անհայտ անձը ռուսական դրոշներ է օդ նետել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 29-ին, Փենսիլվանիա նահանգում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր նախագահության 100-րդ օրվան նվիրված ելույթի ժամանակ խոսել է «Ամերիկան կրկին հզոր դարձնելու» մասին, իսկ այդ պահին անհայտ անձը ռուսական դրոշներ է օդ նետել։
«Թրամփի ելույթի ժամանակ ինչ-որ մեկը բռով ռուսական դրոշներ է նետել տեսախցիկի առջեւ»,- հայտնել է CNBC հեռուստաալիքի թղթակից Սթիվ Քոփակը։
Նշենք, որ Դոնալդ Թրամփի նախագահության 100-րդ օրվան նվիրված հանրահավաքը հեռարձակվել է ամերիկյան հեռուստաընկերությունների կողմից։