211652_close_icon
views-count5539 դիտում article-date 15:19 26-07-2017

Զավեշտալի դեպք՝ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ. երիտասարդ տղան ծածանել է ԽՍՀՄ դրոշը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ի Օհայո նահանգում զավեշտալի դեպք է տեղի ունեցել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ, որն ուղիղ եթերով էր հեռարձակվում։ Ամերիկյան հեռուստաալիքները ցուցադրել են կադր, որում ակտիվ հանդիսատեսներից մեկը ծածանել է Խորհրդային Միության դրոշը՝ ակնհայտորեն ակնարկելով ԱՄՆ-ի ու ՌԴ-ի նախագահների կապի մասին լուրերը։ Վերջինիս, ով երիտասարդ տարիքի տղամարդ է, դուրս են հրավիրել դահլիճից, իսկ Թրամփը չի դիմացել և մեկնաբանել է տեղի ունեցածը՝ ասելով, որ «դեբոշիրի» մայրիկը հաստատ քվեարկել է իր օգտին։ «Նա ջահել է, պետք է մայրիկի մոտ գնա։ Բայց հաստատ խնդիրներ կունենա։ Գրազ եմ գալիս, որ նրա մայրիկը քվեարկել է մեր օգտին»,-ասել է ԱՄՆ-ի նախագահը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր