Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների անկումը շարունակվում է. այդ են վկայում առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։
Այսպես, Լոնդոնի Ice Futures բորսայում Brent նավի հունսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,35 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 51,64 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,48 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 49,38 ԱՄՆ դոլար։