Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել շուկայում նրա աճող գերավելցուկի ֆոնին
Միջազգային առևտրի բորսաների տվյալների համաձայն՝ նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել, հաղորդում է Ria Novosti-ն:
Մոսկվայի ժամանակով ժամը 20:01-ի դրությամբ Brent հյուսիսծովյան խառնուրդի հուլիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.98%-ով և կազմել $64՝ 1 բարելի դիմաց, WTI-ը՝ 0.77%-ով՝ մինչև $59.5:
Միջազգային էներգետիկական գործակալության տվյալներով՝ OPEC-ի անդամ պետություններում նավթի արդյունահանումը մայիսին կազմել է օրական 31,33 մլն բարել՝ մինչ օրս ավելանալով 50 հազար բարելով: Այս ցուցանիշը 2012 թվականի օգոստոսից մինև այսօր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է: Արդյունահանման այս ցուցանիշը հիմնականում պահպանել են Սաուդյան Արաբիան, Իրաքը և Արաբական Միացյալ Էմիրությունները: