Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել
Այսօր առավոտյան Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ին Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,07%-ով՝ կազմելով 56,61 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց: Այդ ընթացքում WTI-ը նվազել է 0,34%-ով՝ մինչև 49,98 ԱՄՆ դոլար:
Վերլուծաբանները նշում են, որ դա տեղի է ունենում դոլարի ամրապնդման ֆոնին: Նավթի գների վրա ազդում են նաև Չինաստանում և Եվրոպայում տնտեսական անկայուն վիճակները և իրանական միջուկային գործարիքց հետո շուկա Իրանի վերադարձի ու մատակարարումների ծավալի ավելացման սպասումները: