Թուրքիայում շարունակվում են գյուլենականների ձերբակալությունները. ձերբակալվել է ավելի քան 1000 մարդ
Թուրքիայում ստուգայցերի ընթացքում ձերբակալվել է 1009 մարդ, որոնք կասկածվում են թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ: Այս մասին հայտնում է LifeNews-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին:
Երկրի իրավապահները շարունակում են հետապնդել ԱՄՆ-ում բնակվող կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի ենթադրյալ կողմնակիցներին:
Վերջին ամիսների ընթացքում սա գյուլենականների դեմ ամենալայնածավալ գործողությունն է, որն իրականացվել է Թուրքիայի բոլոր 81 նահանգներում:
Նոր ձերբակալությունները հաջորդեցին Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, որն էլ ավելի է ուժեղացնում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությունը:
Նշվում է, թր հիմնականում ձերբակալվել են ոստիկանության աշխատակիցներ: