Թուրքիայում շարունակվում են ձերբակալությունները․ այս անգամ ձերբակալվել է 59 ոստիկան
Ինչպես հաղորդում են Թուրքական լրատվական գործակալությունները, Ստամբուլում ձերբակալվել է 59 ոստիկան։ Ձերբալակվածներից 5-ը եղել են բարձրաստիճան ոստիկաններ։
Լրատվամիջոցները նշում են, որ ձերբակալված ոստիկանները կապ ունեն գյուլենական շարժման հետ։
Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղափոխության փորձը կազմակերպելու մեջ մեղադրվում է Ֆեթուլլահ Գյուլենը։