Թուրքիայում շարունակվում են ձերբակալությունները․ ձերբակալվել են մեծ թվով զինվորականներ
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցներն ու պարբերականները, Թուրքիայում ձերբակալվել է 500 և ավելի զինվորականներ, ովքեր մեղադրվում են գյուլենական շարժման հետ կապեր ունենալու մեջ։
Նշվում է , որ ձերբակալված զինվորականները օգտվել են հաղորդակցման ցանցից, որը եղել է գաղտնի։
Հիշեցնենք, որ Ֆեթուլլա Գյուլենը մեղադրվում է հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։