Թրամփը Հս. Կորեայի հարցով Սենատի բոլոր անդամներին Սպիտակ տուն է կանչել. The Guardian
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սենատի բոլոր անդամներին կանչել է Սպիտակ տուն՝ Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի հարցով ճեպազրույց անցկացնելու նպատակով. հայտնում է [url=https://www.theguardian.com/us-news/2017/apr/25/trump-summons-entire-senate-to-white-house-briefing-on-north-korea#img-1]The Guardian[/url]-ը:
«Հյուսիսային Կորեայի պարագայում ստատուս քվոն անընդունելի է, և ՄԱԿ ԱԽ-ն պետք է պատրաստ լինի այդ երկրի միջուկային ու բալիստիկ հրթիռների զարգացման ծրագրերի նկատմամբ նոր, ավելի խիստ պատժամիջոցներ սահմանելուն: Հյուսիսային Կորեան համաշխարհային կարևորության մեծ խնդիր է, որը մենք վերջիվերջո պետք է լուծենք»,- նշել է Թրամփը:
Աղբյուրը հավելում է, որ Սպիտակ տանը կայանալիք ճեպազրույցը վարելու են Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսն ու ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Ամբողջ Սենատի մասնակցությամբ ճեպազրույցներն աննախադեպ չեն, սակայն հազվադեպ է պատահում, երբ դրանք անցկացվում են Սպիտակ տան տարածքում: