Մելանյա Թրամփը հաջորդ շաբաթ որդու հետ կտեղափոխվի Սպիտակ Տուն. ԶԼՄ-ներ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, հաջորդ շաբաթվա ընթացքում որդու՝ Բարոնի հետ կտեղափոխվի Սպիտակ Տուն։ Այդ մասին գրում է Politico-ն։
Թերթի տվյալներով՝ առաջին տիկինն ու նրա որդին նախագահական նստավայր կտեղափոխվեն հունիսի 14-ին, երբ Բարոնն կավարտի ուսումնական տարին։
Վերջիններս մինչև այսօր բնակվում էին իր շքեղությամբ հայտնի «Թրամփ Թաուեր»-ում։