Սանկտ Պետերբուրգի մետրոյում ուսանողի մոտ մարդկային օրգաններ են հայտնաբերվել
Սանկտ Պետերբուրգի մետրոյում ոստիկանության աշխատակիցները մարդկային օրգաններ են հայտնաբերել բժշկական համալսարանի ուսանողի մոտ, որոնք նա լաբորատորիայից տեղափոխելիս է եղել հիվանդանոց: Այս մասին հայտնում է [url=https://lenta.ru/news/2017/04/23/student/]lenta.ru[/url]-ն, հղում անելով ria.ru-ին:
«Ապրիլի 22-ին ոստիկանության աշխատակիցները մետրոյի «Գորկովսկայա» կայարանում ստուգելու նպատակով կանգնեցրել են Սանկտ Պետերբուրգի առաջին բժշկական համալսարանի ուսանողին, որի մոտ բիոնյութերի նմուշներ են հայտնաբերվել», – պատմել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի խոսքով` ստուգումը ցույց է տվել, որ երիտասարդը բժշկի հետ պայմանավորվածությամբ լաբորատորիայից հիվանդանոց է տեղափոխելիս եղել ներքին օրգանների նմուշները: