Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյուն է տեղի ունեցել. կա 10 զոհ, տասնյակ վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 3-ին, ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի մետրոյում 2 պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
Պայթյունների հետևանքով կա 10 զոհ, տասնյակ վիրավորներ:
Աղբյուրի տեղեկություններով՝ պայթյուցիկ սարքերի հզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ է եղել։
Նախնական տեղեկություններով՝ պայթյուններից մեկը տեղի է ունեցել «Сенная площадь» կայարանում՝ մետրոյի վագոնում: Մյուս պայթյունը տեղի է ունեցել «Технологический институт» կայարանում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որն, ի դեպ, աշխատանքային այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում, տեղեկացվել է դեպքի մասին:
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ վիրավորների թվում կան երեխաներ: Այժմ փակ է մետրոյի 7 կայարան:
Նշենք, որ Սանկտ Պերտերբուրգում այսօր անցկացվում է Համառուսական ազգային ճակատի (ОНФ) մեդիաֆորումը: