2406 դիտում
16:13 28-06-2018
«Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում». կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում՝ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման շուրջ
Հունիսի 26-28-ը մայրաքաղաքում անցկացվող Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում՝ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման և հեռանկարային ուղղությունների վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, Սանկտ Պետերբուրգի գործարարության զարգացման և աջակցման կենտրոնի փոխտնօրեն Մաքսիմ Պոդլեսնին, Երևանի և ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի գործարար շրջանակների ներկայացուցիչներ:
Ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին և ներկայացնելով մայրաքաղաքի ներդրումային հնարավորությունները՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ամենամյա այս հանդիպումները միտված են հայ-ռուսական համատեղ նախագծերի ստեղծմանն ու աջակցմանը: Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետն ընդգծել է նաև, որ Սանկտ Պետերբուրգը Երևանի համար կայուն և հուսալի գործընկեր է, որի հետ հարաբերությունների ընդլայնմանը Երևանի քաղաքապետարանը առանձնահատուկ կարևորություն է տալիս:
Սանկտ Պետերբուրգի գործարարության զարգացման և աջակցման կենտրոնի փոխտնօրեն Մաքսիմ Պոդլեսնին իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ընդգծել է համատեղ նախագծերի իրականացման ու համագործակցության զարգացման կարևորությունը՝ նկատի ունենալով երկու քաղաքների միջև ապրանքաշրջանառության, ինչպես նաև ներկրվող ու արտահանվող ապրանքների տեսականու աճը:
Կլոր սեղանի ընթացքում ներկայացվել են Սանկտ Պետերբուրգի գործարարության զարգացման և աջակցման կենտրոնի և ընդհանրապես գործարար միջավայրի մասին պատմող հոլովակներ, ծավալվել է ոլորտային մասնագիտական քննարկում, ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
4254 դիտում
22:37 20-10-2017
Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման վերաբերյալ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում
Այս բաժնից
910 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
928 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»