Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներից 2-ը հիվանդանոցում մահացել են
ՌԴ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածներից 2-ը Մարիինյան հիվանդանոցում մահացել են: Այս մասին հայտնում է TACC-ը:
Նշվում է, որ Մարինյան հիվանդանոց է տեղափոխվել 9 վիրավոր: Նրանցից երկուսն այդ պահին արդեն գտնվել են կլինիկական մահվան վիճակում և մահացել են: Տվյալ պահին մի քանի տուժած վիրահատվում է:
Սանկտ Պետերբուրգում եռօրյա սուգ է հայտարարվել
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/03/1063425/]պայթյուն է տեղի ունեցել[/url]: Նախնական տվյալներով՝ զոհվել է 10 մարդ: Հաղորդվում է 50 վիրավորի մասին: