Սև ծովում ցորեն տեղափոխող պանամական բեռնանավ է խորտակվել.
Սև ծովում այսօր բեռնատար նավ է խորտակվել: Անձնակազմի 12 անդամներից հինգը փրկվել են։ Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39638433]BBC[/url] ռուսական ծառայությունը:
Գիշերը ուժել ալեկոծության հետևանքով բեռնանավը մեջտեղից կիսվել է և խորտակվել: Ականատեսների վկայությամբ ալիքները հասել են 3 մետր բարձրության, քամու արագությունը՝ 20մ/վ:
Պանամայի դրոշով նավի անձնակազմի անդամներից 9-ը ուկրաինացի են, 2-ը ռուսաստանցի, այդ թվում՝ նավապետը, 1-ը՝ վրացի:
Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Կրասնոդարի երկրամասի ԱԻՆ-ի աշխատակիցները օդից տեսնում են 4 նավաստիների փրկօղակներով, սակայն չեն կարողանում փրկել նրանց ուժեղ ալիքների և քամու պատճառով:
Նավը Ռուսաստանից ցորեն էր տանում Թուրքիա: «Ռոսմորռեչֆլոտ»-ի մամուլի խոսնակն ասել է, որ նավի սեփականատերը «Մարշալի» կղզիներում գրանցված թուրքական ընկերություն է: