61480 դիտում
12:53 24-02-2018
Հայաստան-Վրաստան սահմանի Բագրատաշենի տարածքում Ռուսաստանից 20 տոննա ցորեն տեղափոխող Iveco-ն բախվել է թուրքական բեռնատարին և կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Հայաստան-Վրաստան ավտոճանապարհի Բագրատաշենի մաքսակետում։
Ժամը 03։30-ի սահմաններում 27-ամյա Ռուստամ Գաբուլաևը իր վարած Iveco մակնիշի M 214 УE 93 համարանիշի բեռնատարով դեռևս անհայտ պատճառներով կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ կողաշրջման հետևանքով բեռնատարը բախվել է Ստամբուլի բնակիչ՝ 48-ամյա Սերիֆ Օվենի վարած, կայանված վիճակում գտնվող Mercedes Actros մակնիշի 35 SGE 93 համարանիշի բեռնատար ավտոմեքենային, իսկ Iveco-ում բարձված մոտ 20 տոննա ցորենը թափվել է։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ հետաքննիչ Սարգիս Եգորյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ անվարույթ նյութեր են նախապատրաստվում։
Տեղում են եղել նաև Բագրատաշենի մաքսատան ծառայողները։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ցորենը տեղափոխվում էր Ալավերդի քաղաքում գտնվող հացի արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկի ամբար։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes-ի վարորդ Ս. Օվենը ավտոմեքենան չի ապահովագրել ՀՀ տարածքում, այդ իսկ պատճառով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 100 հազար դրամով։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2056 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)