211652_close_icon
views-count2676 դիտում article-date 18:43 18-04-2017

ՀՀ Ֆինանսների փոխնախարարի մասնակցությամբ քննարկվել են կենսաթոշակային համակարգի ընթացիկ խնդիրները

Այսօր՝ ապրիլի 18-ին, ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանի մասնակցությամբ տեղի է ունեցել կենսաթոշակային բարեփոխումների իրականացման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են կենսաթոշակային բարեփոխումների հետագա ընթացքի հետ կապված առաջարկները, բնակչության շրջանում այդ բարեփոխումների իրազեկվածության աստիճանի բարձրացման նպատակով շահագրգիռ մարմինների կողմից կատարման ենթակա աշխատանքների համակարգման և դրա արդյունավետության բարձրացման ուղիները: Նախարարի տեղակալ Կարեն Թամազյանն ընդգծել է նիստի կարևորությունը և նշել, որ նման քննարկումների միջոցով հնարավոր կլինի վերհանել առկա խնդիրները և տալ դրանց պատշաճ լուծումներ: Աշխատանքային խմբի կողմից ներկայացվել է կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում առկա խնդիրների լուծման ուղղությամբ գործողությունների պլանը. անդրադարձել են նաև կենսաթոշակային համակարգի ընթացիկ հարցերին: Քննարկումն ավարտվել է մասնակիցների ներկայացրած առաջարկների ու դիտողությունների ամփոփմամբ, և պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումների հետագա ընթացքի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր