931 դիտում
12:43 11-06-2024
ԼՂ-ից տեղահանված անձինք իրենց կենսաթոշակային խնայողությունները կկարողանան տեղափոխել ՀՀ կենսաթոշակային ֆոնդեր
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ԼՂ-ի կուտակային համակարգի մասնակից անձանց հնարավորություն կտրվի Հայաստանի կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխել իրենց կենսաթոշակային խնայողությունները: «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը:
«ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, որոնք աշխատում են ՀՀ-ում և Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի համաձայն կատարում են սոցիալական վճարներ, փաստացի համարվում են Հայաստանի կուտակային համակարգի մասնակից: Դա նշանակում է, որ այդ անձինք այս պահին ունեն երկու կենսաթոշակային հաշիվ երկու առանձին համակարգերում: Կենսաթոշակային խնայողությունների մասնատումը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների ինչպես սոցիալական քաղաքականության, այնպես էլ տեխնիկական տեսանկյուններից: Եվ այս նպատակով նախագծով առաջարկվում է սահմանել ԼՂ կուտակային համակարգում ձևավորված կենսաթոշակային խնայողությունները Հայաստանի Հանրապետությունում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու հնարավորությունը»,-ասաց Արմենուհի Հարությունյանը:
ԼՂ-ի կուտակային համակարգի մասնակից համարվող անձը կարող է դիմել իր կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման համար, իսկ չդիմելու դեպքում ֆոնդի մասնակիցների ռեեստը վարողն է ապահովում կենսաթոշակային խնայողությունների՝ ՀՀ կուտակային համակարգում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու համար անհրաժեշտ քայլերը:
ԼՂ–ում կենսաթոշակային կուտակային համակարգը 2019-ի հուլիսի 1-ից է ներդրվել: Գործել է Հայաստանի Հանրապետության կուտակային համակարգի նմանությամբ:

Նմանատիպ նյութեր
2823 դիտում
11:23 08-02-2019
Պետական կառույցներում արտաբյուջետային ֆոնդեր այլևս չեն լինելու. Լենա Նազարյան
1087 դիտում
16:48 01-12-2023
Կգործարկվի հարթակ, որի միջոցով ԼՂ-ից տեղահանված կենսաթոշակառուները կինտեգրվեն ՀՀ կենսաթոշակային համակարգին
Այս բաժնից
889 դիտում
20:08 23-01-2025
ՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ
556 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
736 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը