Բրազիլիայում կենսաթոշակային բարեփոխմանը դեմ հանդես եկողները զավթել են ֆինանսների նախարարության շենքը
Բրազիլիայում մի քանի հազար մարդ է դուրս եկել փողոցներ՝ բողոքելու կենսաթոշակային համակարգում իրականացվող բարեփոխումների դեմ, հաղորդում է BBC-ն։
Մայրաքաղաքում 100-ից ավելի ցուցարարներ ներխուժել են ֆինանսների նախարարության շենքը և զավթել այն, իսկ Սան-Պաուլոյում ցուցարարները փակել են մի քանի գլխավոր փողոցներ։
Ավելի վաղ երկրի կառավարությունը հայտարարել էր, որ պատրաստվում է բարձրացնել կենսաթոշակային տարիքային շեմը մինչև 65 տարեկան և կրճատել որոշակի կատեգորիաների քաղաքացիներին տրվող նպաստների չափը։ Որոշումն առաջացրել է բնակչության մեծ մասի զայրույթը, քանի որ կենսաթոշակի են անցնում 54 տարեկանից։
Բրազիլիայի նածագահ Միել Թեմերը պարզաբանել է, որ բարեփոխումն անհրաժեշտ՝ երկիրը ֆինանսական ճգնաժամից դուրս բերելու համար։