211652_close_icon
views-count1891 դիտում article-date 15:42 11-10-2016

Պավել Սաֆարյանն ազատվել է ֆինանսների փոխնախարարի պաշտոնից. tert.am

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր նոր փոփոխություն է կատարել կառավարության կազմում, տեղեկացնում է [url=http://www.tert.am/am/news/2016/10/11/Pavel/2159670]tert.am[/url]-ը։ Նրա հրամանով այսօր Պավել Սաֆարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Պավել Սաֆարյանը ֆինանսների նախարարության հնաբնակներից է և առավել կոմպետենտ պաշտոնյաներից։ Նա ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնն ստանձնել է 2008 թվականի մայիսի 19-ին: Մինչ այդ` 2001-2008 թվականներին, զբաղեցրել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի, իսկ 1997-2001 թվականներին` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնները: Նա համակարգում էր նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան ՀՀ պետական բյուջեի նախագծի կազմման ոլորտում օրենսդրությամբ վերապահված գործառույթների իրականացման աշխատանքները: Պաշտոնավարման տարիների ընթացքում նախաձեռնել է պետական ֆինանսների կառավարման բնագավառի մի շարք բարեփոխումներ: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2016/10/11/Pavel/2159670]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր