Թուրքիայում ոստիկանական ուղղաթիռ է կործանվել. կա 7 վիրավոր
Թուրքիայի արևելքում ոստիկանական Sikorsky ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Միջադեպի հետևանքով կա 7 վիրավոր:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ուղղաթիռը կործանվել է եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով:
Նշվում է, որ ուղղաթիռում վթարի պահին գտնվել է 12 մարդ, որոնցից 7-ը ոստիկաններ են եղել, 1 դատավոր, 1 զինվորական և անձնակազմի 3 անդամ:
Վթարից անմիջապես հետո ուղղաթիռի օդաչուն ահազանգել է համապատասխան ծառայություն և հայտնել, որ կա 7 վիրավոր:
Այս պահին փրկարարները փորձում են գտնել ուղղաթիռի կործանման վայրը և առաջին օգնությունը ցուցաբերել տուժածներին: