Թուրքիայում մարտական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր
Թուրքիայի Իզմիթ նահանգում երեկ երեկոյան կործանվել է Թուրքիայի Զինված ուժերին պատկանող S-70B Sikorsky մարտական ուղղաթիռը: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Վթարի հետևանքով մահացել են ուղղաթիռում գտնվող 4 թուրք զինծառայողները: Ուղղաթիռն օդ էր բարձրացել Չենգիզի ավիաբազայից և ուղղություն վերցրել դեպի Քոնիա, սակայն որոշ ժամանակ անց անհայտացել էր ռադարային էկրաններից: Այն ընկել է Քարաարդըչլըի շրջանում: Վթարի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: