Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա առնվազն 6 զոհ
Թուրքիայի հյուսիսում ռազմական ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հաղորդում է RBC-ն` հղում կատարելով թուրքական Dogan գործակալությանը:
Կործանման հետևանքով կա առնվազն 6 զոհ:
Աղբյուրի պնդմամբ` կործանված ուղղաթիռում մոտ 15 բարձրաստիճան սպաներ են գտնվել, այդ թվում` նրանց կանայք և երեխաները:
Նշվում է, որ զինվորականներն ուղևորվում էին Ալուջրա քաղաք` մասնակցելու Ռամադանի ավարտին նվիրված տոնական միջոցառումներին:
Տեղում աշխատում են փրկարարներն ու համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները: