Թուրքիայում ոստիկանների և դատավորների տեղափոխող ուղղաթիռ է կործանվել
Թուրքիայի Թունջելի նահանգում Sikorsky S-70 ուղղաթիռ է վթարվել, որում եղել է 14 մարդ։ Այդ մասին հայտնել է Hurriyet-ը։
Ըստ թերթի տվյալների՝ ուղղաթիռը տեղափոխում էր 7 ոստիկանների և 2 դատավորների։ Վերջիններս, այդ թվում՝ ուղղաթիռի անձնակազմի 3 անդամները, զոհվել են։
Նախնական տեղեկություններով՝ 2 մարդ է փրկվել։ Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։