Կրեմլը հայտնել է, թե երբ կհանդիպեն ԱՄՆ-ի, ՌԴ-ի և ՄԱԿ-ում Սիրիայի հարցով ներկայացուցիները
Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով հաջորդ շաբաթ եռակողմ հանդիպում կունենան ԱՄՆ-ի, Ռուսաստանի ներկայացուցիչները և ՄԱԿ-ում Սիրիայի հատուկ բանագնացը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտնել է ՌԴ արտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։
Հանդիպումը կանցկացվի Ժնևում։
«Ժնևում ծրագրվում է եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև։ Ներկա պահին մենք սպասում ենք ամերիկացի գործընկերներից հանդիպման հաստատում»,-նշել է Բոգդանովը։
Վերջինս հավելել է, որ ռուսական կողմը կներկայացնի ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գեննադի Գատիլովը։