ՄԱԿ-ը կոչ է արել Ռուսաստանին և ԱՄՆ-ին փրկել Սիրիայի հարցով բանակցությունները
ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստաֆֆան դե Միստուրան դիմել է ամերիկյան ու ռուսաստանյան իշխանություններին, հաղորդում է BBC-ն:
Վերջինս խնդրել է փրկել սիրիական հակամարտության հարցով խաղաղ բանակացությունները:
Միստուրայի խոսքով՝ փետրվարին հայտարարված հրադադարի ռեժիմը այս պահին գրեթե չի գործում և հրադադարն ամեն պահի կարող է ձախողվել:
Այդ առնչությամբ նա առաջարկել է Վաշինգտոնին ու Մոսկվային անհապաղ միջացառումներ ձեռնարկել ամենաբարձր մակարդակով, որոնք թույլ կտան պահպանել հրադադարի ռեժիմը և ակտիվացնել միջսիրիական բանակցությունները: