ԱՄՆ-ի և Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները կմասնակցեն Աստանայում Սիրիայի հարցով բանակցություններին
Աստանայում սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով հունվարի 23-24-ին նշանակված հանդիպմանը կմասնակցի 7 կողմ: Այս մասին հայտնում է [url=http://today.kz/news/kazahstan/2017-01-22/734496-mid-rk-nazval-uchastnikov-astaninskogo-protsessa/]today.kz[/url]-ը՝ հղում անելով Ղազախստանի ԱԳՆ-ին:
Բանակցությունների հաստատված մասնակիցներն են՝ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության ներկայացուցիչները, Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները, Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները, Թուրքիայի Հանրապետության ներկայացուցիչները, Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչները, ԱՄՆ-ի ներկայացուցիչները, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Ստաֆան դե Միստուրան:
Ղազախստանի ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ հանդիպումը կսկսվի երկուշաբթի ժամը 13-ին (մեր ժամանակով՝ 11-ին), Rixos President Astana հյուրանոցում: Բանակցությունները կանցնեն փակ դռների հետևում և կավարտվեն հաջորդ օրը: